Խորհրդարանում ընդդիմությունը տապալել է երկու որոշումների քվեարկությունը: Արտահերթ նիստում մի շարք օրինագծեր արագացված ընթացակարգով քննարկելու որոշման նախագիծ է դրվել քննարկման (երկրորդ ընթերցումը՝ 1-ից 24 ժամ անց): Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: (63-ն ընդդեմ 43-ի):
Այդ պահին քառյակը նկատել է, որ եթե իրենք չմասնակցեն քվեարկությանը, քվեարկողները (ՀՀԿ-ական պատգամավորները) կեսից քիչ կմնան եւ քվեարկությունը կտապալվի:
Արագացված երրորդ ընթերցման մասին հաջորդ որոշումը չի ընդունվել: Քառյակը նույնկերպ թույլ չի տվել առաջին ընթերցմամբ ընդունել սկսնակ IT ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու օրինագծերի փաթեթը: Քառյակը ծափահարել է դահլիճում:
Սա նկատելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել՝ հավանաբար բացակա գործընկերներին գտնելու եւ դահլիճ հրավիրելու համար:





























