Ճապոնիայի խորհրդարանականները կողմ են քվեարկել մանկական պոռնկագրության պահպանման արգելքին. Այս քայլով երկրի օրենսդրությունը մոտեցել է Արեւմուտքի երկրների օրենսդրությանը:
Տոկիոն մանկական պոռնկագրության արտադրության համար քրեական պատասխանատվություն էր սահմանել 15 տարի առաջ, սակայն անտեսում էր միջազգային կառույցների պահանջները՝ արգելված նյութերի պահպանման հարցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրենքի կողմնակիցներից մեկը հայտարարել է, որ Ճապոնիայում երեխաների իրավունքները շատ երկար ժամանակ է լուրջ չեն ընդունվում:
Ըստ օրենքի՝ մանկական պոռնկագրություն պահողները մեկ տարի ժամանակ կստանան դրանից ազատվելու համար: Օրենքի հակառակորդներն առարկում են՝ նշելով, որ դրա ընդունումից կտուժի խոսքի ազատությունը:





























