Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ միասնական ֆինանսական տարածքը կպահպանվի: Այս մասին ահյսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի եվրասիական ինտեգրացիան ոչեւէ փոփոխություն չի մտցնի ստեղծված իրավիճակում:

«Ֆինանսական առումով կարող եմ ձեզ ասել, որ որեւէ փոփոխություն լինել չի կարող: Վստահ եմ, որ համագործակցությունը կմնա այնպիսին, ինչպիսին եղել է, միասնական արժույթ՝ հայկական դրամը, եւ միասնական ֆինանսական տարածք»,-ասել է Ջավադյանը:

Նա նաեւ հավելել է, որ եւ հիմա, եւ հետագայում ցանկացած բանկ, ոչ միայն հայաստանյան, այլեւ օտարերկրյա, կարող են մասնաճյուղեր բացել Լեռնային Ղարաբաղում: