Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում չեխ գիտաշխատողներ, դոկտորներ Պավել Կալենդայի, Լիբոր Նոյմանի եւ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով սկսվել են նորագույն թվային թեքաչափի տեղադրման աշխատանքները:
Գերզգայուն սարքի մոնտաժման աշխատանքները պահանջում են մեծ մասնագիտական հմտություն եւ ընթացքում ծագած տեխնիկական ու մասնագիտական խնդիրների լուծում: Երկրակեղեւի դեֆորմացիաների գրանցման տվյալները իրական ժամանակում կստանան եւ հայկական, եւ չեխական կողմը:
Կողմերի միջեւ կնքված Համաձայնագրի շրջանակներում քննարկումների ընթացքում ձեռք է բերվել հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ պայմանավորվածություն:





























