Բրիտանական բանակի  շարքերում կարող են թույլատրել դեմքին, պարանոցին եւ ձեռքերին  դաջվածքներ ունեցող զինվորների գոյությունը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Capita ընկերությունը, որին Միացյալ Թագավորության ԶՈՒ կազմը հավաքագրելու գործառույթ են տվել:

Զինվորների թիվը 102 հազարից իջեցվել է 82-ի՝ պաշտպանական ծախսերի նվազեցման համար: Այնուհանդերձ, ԶՈՒ-ն նախկինի պես պետք է տարեկան հազար երիտասարդ զինվոր ընդունի, նշում է թերթը:

Capita-ից հայտնել են, որ պահուստայիններին հավաքագրելիս խնդիրների են բախվել, փոխանցում է Mignews-ը:

Ներկայումս բրիտանական բանակում դաջվածքների հարցում խիստ կանոններ են գործում: Դրանք պետք է հագուստի տակից չերեւան: Ըստ Capita-ի՝ այդ կանոնները արգելք են դարձել մեծ թվով զինվորների հավաքագրման համար:

Ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Դոն Մերիոթ Սիմսը թերթին ասել է, որ այժմ ընկերությունը փորձում է ԶՈՒ ղեկավարությանը համոզել մեղմել պահանջները: