Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը արագ շախմատի վերջին աշխարհի առաջնության հաղթողն է, օրերս հայտնել է, որ շատ զգացված է իր հաղթանակի կապակցությամբ բոլոր շնորհավորանքների համար։

Նշենք, որ այս հաղթանակը չափազանց կարեւոր է նաեւ նրա համար, որ Լեւոն Արոնյանին հաջողվել է հաղթել հնդկական շախմատի հանճար Վիշվանաթան Անանդին, որը վաղուց արդեն չուներ արագ շախմատում իրեն հավասարը, եւ այն բանի համար, որ նա 11 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

«Ես միշտ մեծ հաճույքով եմ մասնակցել այդ առաջնությանը, որովհետեւ խաղալն այնտեղ շատ հետաքրքիր է։ Շատ ուրախ եմ, որ այս անգամ կարողացա անցնել Անանդին։ Ես շատ անգամ նշել եմ, որ մարտահրավեր կնետեմ նրան, քանի որ 2008 թ-ի նմանօրինակ առաջնության եզրափակչում պարտվեցի նրան 1.5-2.5 հաշվով»,- ասել է Արոնյանը։

Հայ տաղանդավոր գրոսմայստերը առնչվեց նաեւ տաղանդի եւ աշխատասիրությանը համապատասխան բախտի գործոնին. «Բավականին բարդ է խոսել նման բաների մասին։ Սակայն կարծում եմ, որ սպորտային բախտի գործոնը կազմում է հաջողության 10 տոկոսը, տաղանդը՝ 50, իսկ աշխատասիրությունը 40 տոկոսը», եզրակացրել է նա։