Լոնդոնի համալսարանի գիտնականները ելակն անվանել են «ամենաերջանիկ միրգը»:
Մասնագետների անցկացրած հարցման մասնակիցների 86%-ը խոստովանել է, որ միայն ելակ ուտելու մտքից իրեն ավելի հանգիստ ու թուլացած է զգում:
Газета.Ру-ի փոխանցմամբ, հետազոտող Բարրի Սմիթն ասել է, որ ելակի յուրահատուկ բույրը երջանիկ զգացողություններ է առաջացնում:
«Արհեստական ճանապարհով դժվար է բույր ստեղծել»,- խոսելով արտադրողների անհաջող փորձերի մասին՝ ասել է մասնագետը:
Ավելի պակաս «երջանիկ միրգ» են համարվում խնձորը, բանանը եւ սալորը:





























