Գերմանիայում կանանց համար նախատեսված նոր՝ Separée անվանումով էրոտիկ ամսագիր են թողարկել:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ կանանց համար նման որակյալ ամսագրերը եզակի երեւույթ են:

Նախկինում գոյություն են ունեցել Playgirl-ը (Playboy-ի կանացի տարբերակը), ինչպես նաեւ Alley Cat-ը, բայց երկուսն էլ թողարկվել են տղամարդկանց ճաշակով: Իսկ Քյոլնում հրատարակվող Jungsheft ամսագիրը պոռնոգրաֆիկ են ճանաչել, այնպես որ՝ այն կարելի է ձեռք բերել միայն համացանցի միջոցով: Բացի այդ, դրանում տեղ գտած հոդվածները բավական անորակ են եղել:Հրատարակիչների խոսքով, Separée-ն նախատեսված է ժամանակակից հաջողակ հետերոսեքսուալ կանանց համար, ովքեր նախընտրում են զգայական էրոտիկան, ինչպես նաեւ հետաքրքրվում են սեքսուալ տեխնիկայի մանրուքներով: 

Ամսագրի առաջին համարը թողարկվել է 20.000 օրինակով: