Վերջերս անցկացված հետազոտությունների համաձայն, վերջին տասը տարիներին Բեռլինի բնակիչները հազվադեպ են մահանում: Բացի այդ, շատերն ընտրում են դիակիզման տարբերակը, իսկ դիափոշու հուղարկավորության համար ավելի քիչ տեղ է հարկավոր:
Euromag.ru-ի փոխանցմամբ, նորաձեւ են համարվում նաեւ թաղման այլ տարբերակներ, օրինակ՝ ծովում հուղարկավորությունը:
Գերեզմանատների համար հատկացված տարածքների շուրջ 50%-ը դատարկ է եւ տեսանելի ապագայում չի օգտագործվելու:
Այդ պատճառով որոշվել է առաջիկա 30 տարիների ընթացքում ազատ տարածքները տրամադրել բնակարաններ կամ զբոսայգիներ կառուցելու համար:
Միաժամանակ, Բեռլինի մահմեդական համայնքը խնդրում է ավելի շատ տարածք տրամադրել ավանդական հուղարկավորության համար. հիմա համայնքն իրավունք ունի իր հանգուցյալներին թաղել միայն մզկիթին հարակից փոքրիկ տարածքում:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























