Նիգերիայում հարյուր մարդ համարվում է անհետ կորած` երկրի հեռավոր հյուսիսարեւելյան նահանգում նրանց նավի խորտակումից հետո:

Այդ նավով գյուղերից մեկի բնակիչները փորձել են փրկվել  իրենց տներն այրող զինված մարդկանցից: Ըստ ականատեսի` գրոհայինները կրակել են նավապետին: Դա խուճապ է առաջացրել ուղեւորների շրջանում, որից անմիջապես հետո նավը խորտակվել է, փոխանցում է BBC-ն` վկայակոչելով ականատեսին:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, փոխանցում են տեղի իշխանությունները:

Գյուղը, որի վրա հարձակվել են, Պլատո եւ Տարաբա նահանգների սահմանին է, որտեղ ավելի վաղ ազգամիջյան բախումներ էին ընթանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: