Ամերիկյան Հանթսվիլ քաղաքի (Ալաբամայի նահանգ) միջազգային օդանավակայանում փոքր ռեակիվ օդանավ է այրվել, որին զոհ է դարձել երեք մարդ, որոնք այդ պահին եղել են օդանավում:

Westwind II մոդելի օդանավը պետք է թռչեր Հանթսվիլի օդանավակայանից, սակայն դուրս է եկել թռիչքուղուց եւ այրվել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ավիացիոն իշխանություններին:

Միջադեպի պատճառով չեղյալ են համարվել մի շարք չվերթներ: Ներկայումս մասնագետները պարզում են տեղի ունեցածի պատճառները: