ԱՊՀ երկրներից Ռուսաստան ներգաղթյալների մուտքը դադարել է «խելահեղ աճել», «Ռոսիյսկայա գազետայի» հետ զրույցում ասել է Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետը:
«Նվազել է 20%-ով: 25%-ով նվազել են արտասահմանյան քաղաքացիների մնալու ռեժիմի հետ կապված իրավախախտումները», - հայտարարել է Ռոմոդանովսկին:
Նա նաեւ բացատրել է «ապօրինի ներգաղթյալ» եզրույթի նշանակությունը.
«Տպավորություն է ստեղծվում, որ դա ապօրինաբար սահմանը հատած անձն է: Բայց նման անձինք սահմանապահների իրավասության տակ են: Այն արտասահմանցիները, որոնց հարցով մենք ենք զբաղվում, օրինական են գալիս Ռուսաստան եւ «ապօրինի» են դառնում, երբ խախտում են միգրացիոն օրենսդրությունը: Օրինակ՝ գերազանցում են մնալու ժամկետը»,- բացատրել է Ռոմոդանովսկին:




























