Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հունիսի 18-ին, ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
APA-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը ընդգծվել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունները հաջող եւ դինամիկ զարգանում են: Լավրովը տեղեկացրել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է մերձկասպյան երկրների կայանալիք գագաթաժողովի անցկացմանը, նախորդ տարի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հարցեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
Լավրովի խոսքով՝ քննարկվել են նաեւ ընդհանուր հարցեր, որոնք կանգնած են երկու երկրների առջեւ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ ԵԽ նախարարների խորհրդում, որտեղ ներկայումս նախագահում է Ադրբեջանը:




























