Հայաստանն ու Վրաստանը առանց մեկը մյուսի չեն կարող ապահովել իրենց անվտանգությունն ու կայունությունը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ պատգամավորների հետ հանդիպման ավարտից հետո, հաղորդում է «ԻնտերպրեսսՆյուզ»-ը:
«Հասկանալի է, որ մեր հանդիպումը վերաբերում էր երկու երկրների հարաբերություններին, հատկապես այն պայմաններում, երբ վերջին ժամանակներս մեր կողմից ընտրվել են որոշակի աստիճանով տարբեր ճանապարհներ: Մենք որոշում ենք ընդունել ԵՄ- հետ ասոցացման պայմանագիրը ստորագրել, իսկ Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ որոշել են այլ միավորմանը անդամակցել: Մենք այդ ամենը համաձայնեցրել ենք եւ պայմանավորվել, որ հասկանում ենք մեկս մյուսի ընտրությունը, դրա նախադրյալներն ու պատճառները: Սա ավելի է ուժեղացնում մեր երկկողմանի հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը», - հայտարարել է Ուսուպաշվիլին:
Նրա խոսքով, այդ ճանապարհները պետք է նպաստեն ոչ թե իրարից հեռացմանը, այլ հակառակը, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների էլ ավելի ամրացմանը: «… Մենք լավ հասկանում ենք, որ առանց մեկս մյուսի չենք կարող ապահովել մեր անվտանգությունն ու կայունությունը», - եզրափակել է Դավիդ Ուսուպաշվիլին:





























