ՕԵԿ խմբակցության անդամները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել է աշխատանքային խումբ ստեղծելու հարցը՝ «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկելու համար: Այս մասին հունիսի 19-ին հայտնել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ նպատակը քաղաքական ընդհանուր օրակարգ ձեւավորելն է հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցով, քանի որ դա երկրի Ժողովրդավարացման ճանապարհին դրված խնդիրներից է. «Մենք կշարունակենք մեր խորհրդակցությունները ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:
Շահգելդյանը հայտնել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ս/թ. սեպտեմբերին աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ընդհանուր մոտեցումները եւ փաստաթուղթը կմշակի:





























