Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանում ծնված բոլոր երեխաները կարող են մեխանիկորեն ռուսական քաղաքացիություն ստանալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Եկեք անենք ինչպես Ամերիկայում՝ ծնվելուն պես, ինչո՞ւ ոչ» — առաջարկել է Իվանովը Ռոստովի մարզի լրագրողների հետ շփման ժամանակ՝ հավելելով, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, «իհարկե, պետք է ծնողների համաձայնությունը»:

Հրատարակչությունը նշում է, որ Իվանովն այս թեման շոշափել է «Դմիտրիադովսկի» մանկական առողջական կենտրոն այցի ժամանակ, որտեղ ապրում են 580 փախստականներ Ուկրաինայից: