Այսօր` հունիսի 4-ին շրջանավարտները քննություն հանձնեցին հայոց լեզու- գրականություն առարկայից: Կարգի համաձայն՝ դիմորդների ծնողները քննության ընթացքին հետեւում էին մոնիտորների միջոցով: Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննասենյակում էր գտնվում նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնիտնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ այս տարի չեն կրկնվի նախորդ տարիների դժգոհւթյուններն ու սրված իրավիճակը.
«Աշխատանքային խմբերը շուտ ենք կազմել, եթե նախկինում քիչ ժամանակ էր մնում, ապա մենք այս տարի մի քանի ամիս առաջ ենք սկսել: Թեստ գրողներին առաջարկվել է այն գրել ուղեցույցների համապատասխան, ծրագրային սահմաններից դուրս չգալ, չստեղծել սուր իրավիճակներ, չլինեն վիճահարույց հարցեր, երկակի պատասխաներ եւ այլն: Թե ինչքանով կհաջողվի,ցույց կտան ապագա քննությունները»:
ԳԹԿ տնօրենի վստահեցմամբ՝ դժգոհություններն էլ այս տարի քիչ կլինեն: Նշենք, որ հունիսի 1-ին հանձնած քննությունների արդյունքները վաղը կկախվեն, իսկ մինչ այդ պարոն խաչատրյանը մեզ ասաց, որիրեն չեն գոհացրել կենսաբանություն առարկայի արդյունքները. «Բացասական արդյունքը կազմում է 22 տոկոս, ցանկալի չէ սկսել այդպես»,- մտահոգվեց Խաչատրյանը:


























