Իրաքի Մոսուլ քաղաքում «Իրաքում եւ Շամում (Լեւենտում) իսլամական պետություն» խմբավորման կողմից Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներին եւ թուրք վարորդներին առեւանգելուց հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդուրժողական վերաբերմունքը ահաբեկիչների հանդեպ հայտնվել է թուրքական GIRGIR ամսագրի շապիկին։

GIRGIR ամսագրի շապիկին արված է ծաղրանկար, որում  պատկերաված են ԻՇԻՊ-ի գրոհայինը, պատանդ վերցված մի թուրք եւ հեռուստացույցով խոսող Էրդողանը։

Հեռուստացույցով Էրդողանը ասում է իրականում արտահայտած բառերը. «Լրատվամիջոցներից մի խնդրանք ունեմ, որ առանց գրելու եւ առանց շատ խոսելու հետեւեն իրադարձություններին»։

Աթոռին նստած պատանդ թուրքը հարցնում է ահաբեկչին. «Հիմա ես պատա՞նդ եմ»։

Իսկ ԻՇԻՊ-ի զինյալը պատասխանում է պատանդին. «Սպասիր, ես դեռ չեմ հասկացել՝ ահաբեկի՞չ եմ, թե՞ ոչ»։