«Ալաբինո» մերձմոսկովյան հրաձգարանում  տեղ է ունեցել «Ռուսաստանի բանակի» նոր խորհրդանշանի շնորհանդեսը, հաղորդվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:

Խորհրդանիշը մշակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կից դիզայներական բյուրոյի կողմից եւ իրենից ներկայացնում է աստղ, որը հատվում է հորիզոնական ուղիով: Նշանի ստեղծման ժամանակ դիզայներները հատուկ ուշադրություն են դարձրել ռուսական բանակի ավանդույթներին, որտեղ աստղը երկար տարիներ խորհրդանշել է պաշտպանություն ու անվտանգություն: «Ռուսաստանի բանակի» կարմիր-կապույտ նշանը նշանակում է շարժում դեպի առաջ եւ նոր նպատակների ձգտում, ընդգծում  է նախարարությունը:

Ներկայացմանը մասնակցել են ռուսական արտիստներն ու երիտասարդական համույթները, ռազմական Т-72 տանկերով վալս են ցուցադրել, օդադեսանտային զինծառայողները նոր խորհրդանիշով դրոշով դեսանտ են իջեցրել եւ ձեռնամարտի հնարքներ են ցուցադրել, հաղորդում է Gazeta.ru-ն: