Շվեյցարիայի եւ Ավստրալիայի կենդանաբաններն աշխատություն են հրապարակել, որտեղ պնդում են, որ սարդերը, բացի միջատներից, կարող են նաեւ ձկներով սնվել։

Սարդերին ուսումնասիրելու ընթացքում միջատաբանները նկատել են, որ հատկապես խոշոր տեսակների սննդակարգը չի սահմնափակվում միայն միջատներով։ MIGnews.ru-ի փոխանցմամբ, մասնագետները նաեւ պարզել են, որ խոշոր սարդերը վայրի բնության մեջ հաճախ սնվում են ձկներով, որոնք ջրում են բռնում։

Այս սարդերից որոշները կարող են սուզվել ջրի մեջ, լողալ եւ որս փնտրել: Դրանք ուժեղ թույն ունեն, որը կարող է միջին չափի ձուկ սպանել։ Այս սարդերը նաեւ բավականաչափ ուժեղ են եւ կարող են ձուկը ցամաք դուրս բերել։ Նրանք հիմնականում բնակվում են քաղցրահամ ջրերում։