Դեպրեսիան երկու անգամ ավելացնում է երիտասարդ եւ միձին հասակի կանանց համար վաղ մահվան ռիսկը, գրում է «The Daily Mail»-ը՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականներին:
Ինչպես հայտարարել է բժիշ Ամիթ Շահը Էմորիի համալսարանից, 55 եւ բարձր տարիքի կանանց տարիքային խումբն ավելի հակված է դեպրեսիաների հանդեպ, որը կարող է ռիսկի գաղտնի գործոններից մեկը լինել, որը թույլ է տալիս բացատրե, թե ինչու են կանայք մահանում սրտի կաթվածից ավելի հաճախ, քան տղամարդիկ:
Գիտնականներն ուսումնասիրել են «սրտի հիվանդությամբ» 3200 մարդու մոտ դեպրեսիայի ախտանշանները , որոնք պետք է կորոնարոգրաֆիա անցնեին: Փորձի մասնակիցների մեկ երրորդը կանայք էին՝ միջինը 62 տարեկան հասակի, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հաջորդ երեք տարիների ընթացքում փորձագետները պարզել են, որ սրտի կաթվածի, վիրահատության կամ վաղաժամ մահվան հավանականությունը 55-ից ցածր հասակի կանանց շրջանում երկու անգամ ավելի շատ է, քան մյուսների դեպքում, եթե նրանք տառապում էին չափավոր կամ ուժեղ դեպրեսիայից:





























