Բրազիլիական Նիտերոյ վարչական մարզում  բժշկի է դիմել շրջանի բնակիչներից մեկը: Նրա ձեռքին ոզնու ասեղներ էին: Ընդհանուրը 400 հատ: Նա շտապ օգնության կարիք ուներ:

50-ամյա Անտոնիո Ռոդրիգես Մորորոյի տանը երեկույթ էր, ոի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը: Բրազիլիացին հարվածել է կենդանուն: Բանն այն  է, որ նա մտածել է, որ դա պարկավոր առնետ է: Կենդանին նրա տան շեմին էր: Պարոն Մորորոյի հարսը երեխայի է սպասում: Տեսնելով կենդանուն՝ նա հրաժարվել է տուն մտնել: Անտոնիո Ռոդրիգեսը հարվածել է կենդանուն՝ միաժամանակ սուր ցավ զգալով: Նրա ձեռքի վչա միաժամանակ 400 ասեղ է մնացել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Պարոն Մորորոն անմիջապես դիմել է բժշկի, քանի որ դրանք հեռացնելու համար վիրահատություն էր հարկավոր: Ցավազրկողը նրան չի օգնել: Օգնության է եկել բուժքույրը, ով փորձել է աևագացնել ասեղների հեռացման ընթացքը: Նա միանգամից մի քանի հատ դուրս էր քաշում:

Մորորոն ապաքինվում է, նրան անհրաժեշտ բուժում են նշանակել: Այս պահին նա վերադարձել է աշխատանքի՝ չնայած, որ իրեն հանգիստ են նշանակել: