ԱՄՆ Ջորջիա նահանգում կառավարական լաբորատորիայի 75 աշխատակիցներ կարող էին պատահաբար վարակված լինել սիբիրյան խոցով, հաղորդում են ԱՄՆ իշխանությունները։
Ատլանտայի լաբորատորիայի աշխատակիցները, հնարավոր է, շփվել են վտանգավոր մանրէների հետ՝ լաբորատորիաներից մեկում անվտանգության պահանջներին չհետեւելու պատճառով, հայտարարել են Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆլակտիկայի կենտրոնում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ներկայումս գիտաշխատողները վերահսկողության տակ են։ Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆլակտիկայի կենտրոնում ընդգծում են, որ վարակվելու վտանգը բավական ցածր է եղել։





























