Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում վանդալիզմի դրսեւորումներ եւ ոստիկանության եւ ցուցարարների բախումներ են եղել։
Ցուցարարներն ավերել են Mercedes Benz ավտոսրահը, որտեղ գտնվող ավտոմեքենաներից շատերի արժեքը 100 հազարից ավելի էր։ Ավերել են նաեւ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում գտնվող բանկի ճեմասրահը։
Ցուցարարները դժգոհում են մի շարք խնդիրներից, այդ թվում՝ տրանսպորտի բարձր ուղեվարձերից եւ բնիկ ժողովուրդների իրավունքները ոտնահարելուց։
Ցույցը համընկնել է ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ Անգլիայի եւ Ուրուգվայի հանդիպմանը։ Ընդ որում՝ ցուցարարները չեն փորձել մարզադաշտին մոտենալ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, սակայն լուրջ բախումներ տեղի չեն ունեցել։ Ներկայումս ցուցարարների մեծ մասը ցրվել է։





























