ՖԻԴԵ-ն հաստատել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացվող մրցաշարերը զուգահեռաբար կընթանան երկու քաղաքներում:
8 շախմատիստներից 4-ը կխաղան Բաքվում, իսկ մնացածները, այդ թվում նաեւ հայազգի շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կխաղան այլ երկրում: Թե որում, դեռ հայտնի չէ:
Ներկա պահին հայտնի են աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող 8 թեկնածուներից 7-ի անունը:
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Վեսելի Թոփալով (Բուլղարիա)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)
Գաթա Կամսկի (ԱՄՆ)
Բորիս Գելֆանդ (Իսրայել)
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)




























