ԱՄՆ-ի խոշորագույն բողոքական եկեղեցիներից մեկը՝ Պրեսբիտերական եկեղեցին, իր հոգեւորականներին թույլատրել է պսակադրել նույնասեռական զույգերին այն նահանգներում, որտեղ այդ ամուսնություններն օրինականացված են:

Այդկերպ նույնասեռ  միություններն օրինականացրած նահանգներում տեղի եկեղեցական խորհուրդները կարող են ինքնուրույն որոշել՝ կատարե՞լ նման արարողություններ, թե՞ ոչ:

Պրեսբիտերական եկեղեցու գլխավոր ասամբլեան նույնպես կողմ է արտահայտվել նույնասեռ ամուսնությունների ճանաչմանը: Ինչպես կարծում են գլխավոր ասամբլեայում, ամուսնությունը երկու մարդկանց միություն է, որոնք պարտավոր չէ, որ կին եւ տղամարդ լինեն:

Սակայն եկեղեցու պահպանողական կազմակերպությունը՝ Պրեսբիտերական աշխարհիկ միությունը, որոշումը «գարշելի» է բնորոշել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: