Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը ուղղակի կապ չունի ԼՂ խնդրի կարգավորման հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել  ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Հարցին, թե հնարավո՞ր է փորձ արվի Հայաստանի շահերի հաշվին ապահովել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը, Կազիմիրովը պատասխանել է, որ այդ երկու հարցերի միջեւ ուղիղ կապ չի տեսնում: «Պատկերավոր ասած, դա նույնն է, որ աջ ձեռքով քորես ձախ ականջդ: Այստեղ գերիշխում են տնտեսական թեմաները»,-ընդգծել է նա: Կազիմիրովի խոսքով՝ նմանատիպ հարցերը երկրորդական են հակամարտության կարգավորման համատեքստում: Միաժամանակ, նախկին համանախագահը նշել է, որ անուղղակի օղակներ կարելի է գտնել, թեեւ դրանք վճռորոշ նշանակություն չունեն: