Հինգշաբթի ԱՄՆ մայրաքաղաքում նույնասեռ ամուսնությունների դեմ քայլերթ է անցկացվել: Ըստ РИА Новости-ի, շուրջ երկու հազար մարդ անցել է Կապիտոլիումի բլրով, որտեղ տեղակայված են ԱՄՆ Կոնգրեսի եւ Գերագույն դատարանի շենքերը:

Մեկ տարի առաջ Գերագույն դատարանը սահմանադրությանը հակասող է ճանաչել ամուսնության մասին դաշնային օրենքի նորմը, որը որպես ընտանիք սահմանում է տղամարդու եւ կնոջ միությունը:

Բողոքի քայլերթի մասնակիցները վստահ են, որ այս որոշումը հանգեցնելու է երեխաների տառապանքների, ովքեր դաստիարակվելու են մոր կամ հոր բացակայությամբ:

Ներկայում նույնասեռ ամուսնությունները ճանաչում են ամերիկյան 19 նահանգներ եւ Կոլումբիայի դաշնային շրջանը, որտեղ գտնվում է Վաշինգթոնը: