«ԱրմենՏել» ընկերության համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանում «DigiTec Business» ֆորումի անցկացմանը, հունիսի 20-ին հայտարարել է «ԱրմենՏել» (Beeline) ընկերության գլխավոր տնօրենի առաջի տեղակալ Մերուժան Միքայելյանը Երեւանում ֆորումի բացմանը: Հենց այդ պատճառով, հավելել է նա, ամեն տարի օժանդակում է  դրա անցկացմանը:

«Ցանկանում եմ հիշել 2001 թ., երբ էկոնոմիկայի նախարարը, ինչպես այժմ, Կարեն Ճշմարիտյանն էր: Այն ժամանակ որոշում էր կայացվել՝ Հայաստանի տնտեսության առաջնային ոլորտի մասին:   Այն ժամանակվանից բնագավառը ոչ միայն զարգացել է, այլեւ, կարելի է ասել,  հրաշք գործել: Կարծում եմ՝ այս տարի էլ մեր ուշադրությանը կներկայացվեն հետաքրքիր  նորարարական ծրագրեր», – նշել է Միքայելյանը: