Լոնդոնում գտնվող «Chetwoods Architects» ճարտարապետական բյուրոն ներկայացրել է աշխարհում ամենաբարձր աշտարակների շինարարության ծրագրերը, որոնք կկառուցեն չինական Ուխան քաղաքում՝ երկու միմյանց կողք գտնվող շինությունները պետք է օգնեն մաքրել այդ քաղաքի աղտոտված օդն ու ջուրը:
Ինչպես ենթադրում են փորձագետները, աշտարակների հիմքի հողային աշխատանքները կսկսվեն արդեն 2014թ.- ավարտին:
Նշվում է, որ նախագիծն ընդգրկելու է 47 հա տարածք, որի աշխատանքները գնահատվում են 2,5 մլրդ դոլար:
Դատելով առկա տեղեկություններից՝ աշտարակներն իրենք իրենց ապահովելու են էներգիայով կանաչ էներգետիկ տեխնոլոգիաների շնորհիվ: Ֆեն աշտարակը հողմային տուրբիններ կունենա, եւս մեկն օգտագործելու է արեւային էներգիան, որպեսզի հետո լճի աղտոտված ջուրը արդի համակարգով ֆիլտրացիայի ենթարկվի:
Աշտարակների հիմքի առեւտրական հրապարակները «կբավարարեն Չինաստանի աճող պահանջարկը մշակութա-ճանաչողական զբոսաշրջանության վերաբերյալ: «Այնտեղ կլինեն ֆրանսիական, ճապոնական, թուրքական եւ այլ փողոցներ, որոնք թույլ կտան մարդկանց տեսնել աշխարհը՝ դուրս չգալով Չինաստանի սահմաններից»,-նշում է Չետվուդը:





























