Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով: Այդ մասին այսօր` հունվարի 20-ին, լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է Panorama.am-ը: 

«Զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները», -հավելել է նախարար Օհանյանը:

Ավելի վաղ ՊՆ լրատվական ծառայությունը հաղորդել էր, որ հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում