Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը տրանսպորտային միջոցների վարման իրավունքի ստացման բարեփոխումների տեքստ է ներկայացրել:

Ծրագրի հիմնական ուղղությունը ընդհանուր հասանելիությունն է: Ըստ նախարարության՝ վարորդական վկայականի ստացման գործընթացը պետք է ավելի հասանելի լինի եւ երիտասարդության համար ոչ այդքան թանկ:

Համաձայն նոր տեքստի, մեծահասակի ուղեկցությամբ մեքենա վարելը կթույլատրվի 15 տարեկանից: Քաղաքացիները կատարյալ ավտոմոբիլային ինքնուրույնություն կստանան 17 եւ կես տարեկանում, հաղորդում է Challenges-ը:

Բացի այդ, նախարարությունը հաղորդել է ճանապարհային անվտանգության պարտադիր դասընթացի անցկացման ժամկետի երկարացման մասին: Այժմ տրանսպորտային միջոցի վարման ուսուցումը 98 օր է: Սակայն մոտ ժամանակում մեծ է հավանականությունը, որ այն կերկարաձգվի մինչեւ 160 օր: