Իտալիայի Նեապոլ նահանգում հսկայական տորթ են թխել: 700 կգ քաշով եւ 3 մետր տրամագծով տորթը պատրաստել են Պոմպեյ քաղաքի հայտնի հրուշակեղենի հայտնի խանութի ծննդյան օրվա առթիվ, որը գտնվում է քաղաքի ավերակներից ոչ հեռու:
Ինչպես հաղորդում է ANSA-ն, տորթի պատրաստմանը մասնակցել է 10 հրուշակագործ, 85 ժամ շարունակ: Այն բաժանել են 5 հազար կտորների, որոնք անվճար բաժանել են հրուշակեղենի խանութի այցելուներին, հաղորդում է Euromag.ru-ն:





























