Շվեյցարիայի քրիստոնեական-ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները առաջարկում են լողափներում եւ լողավազաններում մերկանալ արգելող օրինագիծ ընդունել:
Դա վերաբերում է նույնիսկ փոքրիկ երեխաներին:
Կուսակցության ներկայացուցիչները մտորում են փոքրիկների համար լողազգեստները պարտադիր դարձնելու մասին: Կարգելվեն նաեւ մերկ երեխաների լուսանկարումը, հաղորդում է Euromag.ru՝ վկայակոչելով Le Matin-ին:
Նրանց տեսության համաձայն, ոչ մի վայրում չպետք է լինեն մերկ երեխաներ՝ լինի դա համացանցային տարածքը եւ կամ իրական կյանքը:





























