Բարակ մարմին ունեցող կապիկների հատուկ տեսակը, որոնք բնակվում են Ինդոնեզիայում, այնքան եզակի է, որ կենդանաբանները այդ տեսակի ներկայացուցիչներին հանում են իրենց բնական միջավայրից՝ անազատության մեջ նրանց համար ավելի որակյալ խնամք ապահովելու համար: Ունգգուլ անունով նորածին կապիկը դրա հետեւանքով ստիպված է եղել բաժանվել մորից: Mirror-ի փոխանցմամբ, մորը փոխարինել է փափուկ խաղալիքը:
Բալիի կենդանաբանական այգիներից մեկի աշխատակիցների խոսքով, որտեղ ներկայում ապրում է փոքրիկ կապիկը, մայր-կապիկն իր պարտականություններն այնքան էլ լավ չէր կատարում: Որպեսզի փոքրիկը կարողանա սովորել այլ կապիկների հետ շփմանը, ինկուբատորում նրա հետ մեծ խաղալիք գորիլա են դրել: Vesti.ru-ի փոխանցմամբ, Ինգգուլը, կարծես, ընկերացել է նրա հետ: Փոքրիկ կապիկի այս հուզիչ լուսանկարը հրապարակվել է միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներում:
Բարակ մարմնով կապիկներն ապրում են Ճավա կղզում, Բալիում եւ Ինդոնեզիայի մի շարք այլ շրջաններում: Այս տեսակը կենդանաբանների առանձնահատուկ պաշտպանության ներքո է:





























