Հետազոտողների միջազգային խումբը նեանդերթալցիների մոտ նախամարդուն բնորոշ գծեր են հայտնաբերել եւ հերքել են մի շարք համընդհանուր պատկերացումներ նրանց էվոլյուցիայի վերաբերյալ:

Գիտնականները կարողացել են անել դա այն բանից հետո, երբ մանրամասն ուսումնասիրել են նեանդերթալցիների 17 գանգ, որոնք հայտնաբերել են Սիերա-դե-Ատապուերկայում: Դրանք հայտնաբերվել են այսպես կոչված Ոսկորների բացվածքում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Մասնավորապես, հնարավոր է դարձել ապացուցել, որ նեանդերթալցիներն իրենց բնորոշ առանձնահատկություններն անմիջապես չեն ձեռք բերել. դա տեղի է ունեցել երկար ժամանակի ընթացքում: Սրա օգտին են վկայում հայտնաբերված գանգերը. դրանք ուսումնասիրելով՝ կարող են տեսնել, թե ինչպես են փոխվել նեանդերթալցու գանգի ձեւն ու ծամելու համակարգը: