«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, Կենտրոն վարչական շրջանում հունիսի 6-ին ժամը 8-ից մինչեւ հունիսի 7-ը ժամը 8-ն կդադարեցվի Լեո, Գ.Լուսավորիչ, Իսակով, Արգիշտի, Սեւանի, Թաիրով, Արշակունյաց փողոցների իրենց հարակից տարածքներով, ինչպես նաեւ Կիլիկիա թաղամասի, Պարոնյան փողոցի 1-3, Մաշտոցի պողոտայի 1-4 հասցեների, Հրազդանի կիրճի մի մասի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Բացի այդ, «Արարատյան» պոմպակայանում վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հունիսի 7-ին ժամը 10-ից մինչեւ հունիսի 8-ը ժամը 10-ն կդադարեցվի.
- Շենգավիթ վարչական շրջանում` Եռանկյունի եւ Գործարանային թաղամասերի, Գ.Նժդեհի, Բագրատունյաց, Թադեւոսյան, Արշակունյաց, Մանթաշյան, Սեւանի, Լազոյի փողոցների, Արին-Բերդի փող. եւ նրբանցքների, Արցախի փող. 4-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Շենգավիթի մնացած հատվածներում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Տիչինա, Սեբաստիա, Շրջանային, Բատիկյան, Շահումյանի 12-րդ, 13-րդ փողոցների, Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի, Թաիրով, Գեղանիստ, Արգավանդ եւ Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների ջրամատակարարումը:
Իսկ հունիսի 8-ին ժամը 10-ից 24-ը Արաբկիրի շրջանում կդադարեցվի Հ. Էմին, Բարբյուս, Քեռու, Սեւաստոպոլյան, Հ.Հակոբյան, Ն.Դուման փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


























