ՌԴ Հանրային պալատը ցանկանում է արգելել ռեստորաններում եւ սրճարաններում ղայլան ծխելը, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով «Սթափ Ռուսաստան» դաշնային նախագծի ղեկավար Ռուսլան Խամզաեւին :

Ըստ նրա` Մոսկվայի բազմաթիվ ռեստորաններ չեն հետեւում 2014 թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքին, որով արգելվել էր ծխելը բարերում, ռեստորաններում եւ հանրային այլ վայրերում:

Ռեստորաններում այցելուներին առաջարկում են ծխել առանց ծխախոտային  խառնուրդների  ղայլան: Սակայն Հանրային պալատի անդամները կասկածում են, որ մարդիկ չեն ցանկանա առանց ծխախոտ ծխել, իսկ խառնուրդում նիկոտինի պարունակությունը ստուգելը դժվար է:

Հանրային պալատի անդամները մտադիր են  ստուգումներ կատարել մայրաքաղաքի հաստատություններում: