Սանկտ-Պետերբուրգում դատարանը վճիռ է կայացրել ազգայնական NS/WP խմբի անդամների նկատմամբ, որոնք մեղադրվում էին ազգային թշնամանքի եւ ատելության հողի վրա կատարած հանցագործությունների մեջ:

Դատարանը մեղավոր է ճանաչել կազմակերպության 9 անդամների՝ 8 մարդու սպանության, Միջին Ասիայի, Հյուսիսային Կովկասի քաղաքացիների դեմ հարձակումների մեջ: Նրանք մեղադրվել են նաեւ տաճար հրդեհելու եւ ահաբեկչության մեջ, որի ժամանակ խափանել են հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Ամենամեծ պատժաչափն ստացել է Գերման Վենգերվելդը: