20 աղջիկներ կմասնակցեն Վրաստանում առաջին անգամ անցկացվող բարձր կրունկներով վազքի մրցույթին, որը տեղի կունենա Թբիլիսիում, հունիսի 24-ին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով Կովկասի համաշխարհային ռերոկդրների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Շոթա Քելդիշվիլիին:

«Կրունկի նվազագույն բարձրությունը 7 սմ է, առավելագույնը թույլատրելի տրամագիծը՝ 1,5 սմ: Վազքի երկարությունը 50 մետր է»,-հայտնել է Քելդիաշվիլին:

Մրցույթը, որին մասնակցելու են 18-25 տարեկան աղջիկներ, կազմակերպել է Կովկասի համաշխարհային ռերոկդրների ֆեդերացիան:

Առաջին երկու տեղերը զբաղեցնողները Անթալիայում հանգստի ուղեգիր կստանան: