«Ռուսաց լեզու» առարկայից միասնական ընդունելության քննություն այսօր՝ հունիսի 23-ին, Երևանում ընդամենը 75 դիմորդ է հանձնել, եղել է 14 բացակա: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից։

Դիմորդների խոսքով՝ թեստերը մատչելի են եղել կազմած, որևէ անհարթություն չի եղել:

Թեեւ թեստերում պնդումների փունջ չի եղել, բայց վախենալով, որ մեկ սխալի դեպքում հնարավոր է՝ կրկնակի միավոր դուրս գա, դիմորդներից մեկը պարզապես չէր լրացրել այն հարցերի պատասխանները, որոնք չէր իմացել:

«Վախեցա, որ կարող է՝ միավոր դուրս գա, 14 հարցի պատասխան, որ չգիտեի, տեղը ոչինչ չնշեցի»,-NEWS.am-ին ասաց դիմորդը:

Նշենք, որ սա միասնական քննությունների առաջին փուլի վերջին գրավոր քննությունն էր: