Հավաքագրված գումարները քաղաքի բարեկարգման ծրագրերին ուղղելու վերաբերյալ առաջարկները տրամաբանական են եւ ականջահաճո, սակայն այդ գումարներն առաջին հերթին պետք է ուղղվեն ծառայության կազմակերպման եւ հավաքագրման ծախսերը ծածկելու նպատակով: Այս մասին Tert.am-ին հայտնել է Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ՃԵԿ խախտումների համար վճարվող միջոցների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր անձի գրպանը:

Տարոն Մարգարյանն արձագանքելով Քոչարյանի հայտարարությանը, մասնավորապես, ասվել է.

«Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երեւան համայնքին վերապահված գործառույթ է եւ, հետեւաբար, այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե։ Սակայն դա չի նշանակում, որ օրենսդրության սահմաններում համայնքին վերապահված եւ քաղաքում իրականացվող բոլոր ծառայությունների մատուցումը պետք է կազմակերպվի եւ իրականացվի միայն ու միայն անմիջականորեն քաղաքապետարանի կողմից։

Տվյալ պարագայում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայության մատուցումը, մայրաքաղաքում իրականացվող մի շարք այլ ծառայությունների նման, մրցութային եղանակով պատվիրվել է մասնավոր կազմակերպության, իսկ քաղաքային բյուջե ամբողջությամբ մուտքագրված գումարներից վճարվում է մատուցված ծառայությունների դիմաց։

Օպերատորին մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող գումարները փոխկապակցվել են Երեւան քաղաքի բյուջե հավաքագրվող գումարների հետ (տոկոսային հարաբերակցությամբ) ռիսկերը նվազեցնելու եւ հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու տրամաբանությամբ, թերեւս այս պարագայում այն կարող էր լինել հստակ պայմանագրային գումար եւ ուղղակիորեն վճարվել մատուցված ծառայությունների դիմաց։

Հավաքագրված գումարները քաղաքի բարեկարգման ծրագրերին ուղղելու վերաբերյալ առաջարկները տրամաբանական են եւ ականջահաճո, սակայն այդ գումարներն առաջին հերթին պետք է ուղղվեն ծառայության կազմակերպման եւ հավաքագրման ծախսերը ծածկելու նպատակով: Իսկ թե որ չափն է շահավետ տրամադրել այդ ծառայությունների դիմաց, ապա այն կատարված ծախսերի ծախսածածկման եւ սահմանված դրույքաչափով հավաքագրված գումարների շրջանակում իրենից ներկայացնում է թվաբանական գործողության արդյունք եւ լիարժեք վերահսկելի գործընթաց է։

Չփորձելով հաշվապահական հաշվառման մակարդակում ներկայացնել օպերատորի շահութաբերության հարցը, կառաջարկենք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ այս ծառայությունը ներկայումս ապահովում է բավարար շահութաբերություն, օգտվել օպերատորի հայտարարությունից եւ կատարված ներդրումների արժեքով ձեռք բերել կազմակարպության բաժնետոմսերն ամբողջությամբ եւ ստանալ ենթադրյալ գերշահույթները»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: