Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր անդամներ են նշանակվել:
Նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի 40-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները` ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել`
Գեորգի Մարտիրոսյանին Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով
Նունե Հովհաննիսյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 15-ից»:





























