Թունիսի իշխանությունները խորհրդարանական ընտրությունները նշանակել են հոկտեմբերի 26-ին, հայտնում է Reuters-ը:

Երկրի խորհրդարանը հավանություն է տվել Թունիսի կառավարության՝ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը: Նշվում է, որ ընտրությունները պետք է դառնան ժողովրդավարության ճանապարհի հերթական քայլը՝ 2011 թ. «արաբական գարնանից» հետո, որն սկսվել էր հենց Թունիսից, փոխանցում է Gazeta.ru-ն: