Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի անձնակազմի կառավարման գծով օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը: Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով՝ Գագիկ Ասատրյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:





























