Քաղաքացիական ակտիվիստները պատասխանել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որն այսօր դատապարտել էր հունիսի 21-ին պատգամավորների վրա մետաղադրամներ նետած «Դեմ եմ» նախաձեռնության անդամների արաքը՝ նշելով որ ինքը չի հանդուրժի անարխիան:
Ի նշան դժգոհության ակտվիստներն այսօր՝ հունիս 26-ին, անարխիստների նշանն են պատկերել Աֆրիկյանների տան շուրջ փակցված մեծ պաստառին եւ թողել գրություն «Հատուկ մարդամեկի համար»։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























