Ադրբեջանական APA կայքեջը մի հոդված է հրապարակել թե իբրեւ ՄԱԿ-ում տեղի է ունեցել բախում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների  միջեւ, որի ընթացքում «Հայաստանի մշտական ներկայացուցիչն փորձել ապակողմնորոշել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նիստի մասնակիցներին», իսկ ադրբեջանական դիվանագետները քննադատել է հայկական կողմի «ստախոսությունը»:

Հունիսի 1-4-ը Նյու Յորքում կայացած ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկմանն, իսկապես, մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Հունիսի 3-ին Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում անդրադարձել է, ինչպես Ադրբեջանին վերաբերող փաստաթղթին, այնպես էլ Ադրբեջանի դեսպանի ելույթում տեղ գտած անթույլատրելի ձեւակերպումներին ու վերջինիս մեղադրել քննարկումները շեղելու եւ քաղաքականացնելու փորձ կատարելու հարցում: Հետագա քննարկումների ընթացքում, հունիս 3-ի երկրորդ կեսի եւ 4-ի նիստերի նախագահող եւ քարտուղարությունը մերժել է Ադրբեջանի պատվիրակությանն օգտվելու իր պատասխանի իրավունքից:

Այս փաստը հերթական անգամ հաստատում է այն պարզ իրողությունը, որ ՄԱԿ-ում վաղուց հոգնել են ադրբեջանական քարոզչությունից: Բաքվի պաշտոնական քարոզմեքենային էլ մնում է միայն հնարել տարբեր շինծու սցենարներ ու դեպքեր եւ դրանք մատուցել ընթերցողին, որպեսզի ասեն խոսան ու ուրախանան: