Ժամանակակից աշխարհում սիրելի հեռախոսը գողերից պաշտպանելու համար բազմաթիվ եղանակներ կան: Սակայն «iPhone»-ի այս պատյանը տպավորություն է թողնում, կարծես լավագույնն է գողությունների դեմ պայքարում:

Պատյանը ստեղծել են հսկա խավարասերի տեսքով, ըն որում բավական մանրամասն: Սարքն ունի իրականին շատ մոտ թաթեր, ծնոտ եւ մեծ պատյանը, հաղորդում է «NEWSru.com»-ը:

Նորույթի հեղինակները որոշել են թողարկել սահմանափակ քանակություն(միայն 500 հատ): Նրանց խոսքով՝ «iPhone»-ը տեղավորվում է «էակի» մեջ, թեեւ արտաքինից այդքան էլ գեղեցիկ չէ:

Նորույթը հնարավոր է պատվիրել ճաօոնական կայքում 80 կամ 120 դոլարի դիմաց՝ կախված գույնից: Օգտատերերը կարող են ընտրել ոսկեգույն եւ արծաթագույնի միջեւ: