Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին այցելել է հանրապետության հարավային ու արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ եւ տեղում ծանոթացել զինվորների ծառայությանն ու առօրյային:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ սահմանների անառիկության ապահովումը միշտ եղել է եւ կմնա մեր պետության ամենաառաջնային խնդիրներից մեկը, եւ այսուհետ էլ կարվի ամեն ինչ այս ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: