Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 23.32-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում՝ «Սայաթ Նովա» ռեստորանի դիմաց տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են 25-ամյա Վ.Հ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի 51 DQ 001 համարանիշի եւ 53-ամյա Ս.Ա.-ի վարած «Օպել» մակնիշի 34 NS 233 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են Կապանի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները կատարել են հոսանքազրկման եւ գազազրկման աշխատանքներ:




























